вторник, 19 июня 2012 г.

Առողջ մարդու օրգանիզմում ավելի քան 10 հազ տեսակ մանրէ է ապրում

ԱՄՆ-ի Միսուրիի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մասնակցելով «Մարդու մանրեները» զանգվածային նախագծին, եկել են այն համոզմունքին, որ առողջ մարդու օրգանիզմում ապրում է ավելի քան 10 հազ մանրէ, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Նրանք նշել են, որ մանրէներից շատերը վնասակար չեն ու նույնիսկ օգտակար են: Գիտնականների նրանց հաջորդ քայլը կլինի կանխել բոլոր այն հիվանդությունները, որոնք վնասակար մանրէների հետևանքով են առաջացել:

«Ժամանակի մեծ մասը մարդու օրգանիզմը մանրէների հետ ապրում է ներդաշնակության մեջ, սակայն երբեմն այդ ներդաշնակությունը խախտվում է, ինչն էլ հիվանդության առաջացման պատճառ է դառնում»,- ասել է գիտնական Էրիկ Գրինը:

Հետազոտության համար գիտնականները 18-ից 40 տարեկան մարդկանց արյան, թքի և մաշկի ավելի քան 5 հազ նմուշ են վերցրել:

Գրինը հավելել է, որ գիտնականների գլխավոր նպատակն է, պարզել` թե ինչ սկզբունքով է օրգանիզմը տարբերում «վատ» և «լավ» մանրէները:

Комментариев нет:

Отправить комментарий