суббота, 23 июня 2012 г.

Ձիթայուղը 50%-ով նվազեցնում է սրտային հիվանդություններից մահանալու հավանակնությունը

Ձիթայուղը մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի, սակայն իսպանացի գիտնականներին հաջողվել է գիտականորեն ապացուցել, որ օրեկան 30գր կամ 2 ճաշի գդալ ձիթայուղ խմելու դեպքում` սրտային հիվանդություններից մահանալու հավանականությունը կիսով չափ կրճատվում է, գրում է Top News Today-ը:

Նրանք պարզել են, որ օրական 1 ճաշի գդալ ձիթայուղը նվազեցնում է սրտի անբավարարությունից մահանալու հավանականթյունը 28 %-ով, քանի որ այն հարուստ է ճարպերով և պոլիֆենոլներով, որոնք նվազեցնում են թրոմբերի առաջացման հավանականությունը:

Մինչ այս տեսակետին հանգելը, գիտնականները 20 տարիների ընթացքում ուսումնասիրել են 41 հազ եվրոպացիների ճաշացանկերը: Ի սկզբանե այս հետազոտությունը միտված է եղել քաղցկեղի կանխարգելման հարցում ձիթայուղի ունեցած ազդեցությունը պարզելուն: Արդյունքում պարզվել է, որ դրա օգտագործումն իրականում որևէ նշանակալի հետևանք չի թողնում քաղցկեղի հարցում, սակայն հակառակ դրան` ակնհայտ կերպով օգնում է կանխել սրտի անբավարարությունից մահանալու ռիսկը:

Պարզվել է նաև, որ սրտային անբավարարությունից ամենաշատ մահացությունների թիվը գրանցվել է հենց նրանց շրջանում ովքերը չեն ներառել իրենց ճաշացանում ձիթայուղ:

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է

Արձակուրդ գնացող մարդիկ, ովքեր ընդամենը մեկ շաբաթ են որոշում հանգստանալ, պետք է գիտակցեն, որ իրականում հանգիստը սահմանափակվում է 3 օրով, քանի որ միայն 4 օր անհրաժեշտ է «փոխարկման» համար, գրում է The Telegraph-ը:

Հանգստի միայն 4-րդ օրն են մարդիկ կարողանում են թուլանալ և վերջապես մոռանում են ամենօրյա սթրեսի մասին:

Բրիտանական վիճակագրությունը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր 5-րդ աշխատավոր չի կարողանում օգտվել հասանելիք հանգստյան օրերից` հոգեբանական ճնշման պատճառով (չի ստացվում հանգիստը ներառել աշխատանքային ժամանակացույցում կամ գործընկերների ժամանակացույցին համապատասխանեցնել կամ աշխատանքը չափազանց մեծ ներգրավվածություն է պահաջում):

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր 7-րդ աշխատավոր վախենում է արձակուրդ վերցնել անբարենպաստ ֆինանսական իրավիճակի պատճառով:

Արդյունքում, ամեն 4-րդը հանգստյան օրերին աշխատում է, իսկ 30%-ը հանգստյան օրերին մտածում է աշխատանքի մասին: Իհարկե, չնայած այս ամենին, աշխատավորների երեքից ավելի քան մեկը նշում է, որ արձակուրդից հետո ավելի հեշտ է աշխատել:

Հոգեբան Գլեն Վիլսոնը խորհուրդ է տալիս հաճախ վերցնել մի քանի օրվա արձակուրդ աշխատունակության բարձրացման համար, քանի որ երկար արձակուրդի ազդեցությունը արագ` 2-3 շաբաթվա ընթացքում կորում է:

вторник, 19 июня 2012 г.

Դդումը, կաղամբն ու բողկն ամենավտանգավոր բանջարեղենն են

Մեծ Բրիտանիայի Արտակարգ պատահարների թագավորական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, պարզելու համար թե որոնք են ամենավտանգավոր բանջարեղենները, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք ամենից շատ «տուժում» են դդում, բողկ և կաղամբ կտրելիս: Մասնավորապես, հենց այդ բանջարեղեններն են ամենից բարդ կտրատվում ու «ենթարկվում դանակին»:

«Խոհանոցն այն վայրն է, որտեղ ամենից շատ են պատահում տնային արտակարգ պատահարները: Դրանցից ամենահաճախ հանդիպողն ինչ խոսք` դանակից ստացած վերքերն ու վնասվածքներն են»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:

Հետազոտույթանը մասնակցած մարդկանց 1/3-ը խոստովանել է, որ կտրատելու համար ամենավտանգավորը վերոնշյալ երեք բանջարեղեններն են:

Առողջ մարդու օրգանիզմում ավելի քան 10 հազ տեսակ մանրէ է ապրում

ԱՄՆ-ի Միսուրիի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մասնակցելով «Մարդու մանրեները» զանգվածային նախագծին, եկել են այն համոզմունքին, որ առողջ մարդու օրգանիզմում ապրում է ավելի քան 10 հազ մանրէ, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Նրանք նշել են, որ մանրէներից շատերը վնասակար չեն ու նույնիսկ օգտակար են: Գիտնականների նրանց հաջորդ քայլը կլինի կանխել բոլոր այն հիվանդությունները, որոնք վնասակար մանրէների հետևանքով են առաջացել:

«Ժամանակի մեծ մասը մարդու օրգանիզմը մանրէների հետ ապրում է ներդաշնակության մեջ, սակայն երբեմն այդ ներդաշնակությունը խախտվում է, ինչն էլ հիվանդության առաջացման պատճառ է դառնում»,- ասել է գիտնական Էրիկ Գրինը:

Հետազոտության համար գիտնականները 18-ից 40 տարեկան մարդկանց արյան, թքի և մաշկի ավելի քան 5 հազ նմուշ են վերցրել:

Գրինը հավելել է, որ գիտնականների գլխավոր նպատակն է, պարզել` թե ինչ սկզբունքով է օրգանիզմը տարբերում «վատ» և «լավ» մանրէները:

Ծխելը, ալկոհոլն ու թմրանյութերը չեն վնասում տղամարդկանց առողջությանը

ԱՄՆ-ի Շեֆիլդի և Մասչուսեթսի համալսարանների գիտնականների համոզմամբ` ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը չեն վնասում տղամարդկանց սերմնահեղուկը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

Ամերիկացի գիտնականները հետազոտության են ենթարկել անորակ սերմնահեղուկ ունեցող 939 տղամարդու, ինչպես նաև առղջական խնդիրներ չունեցող ևս 1310 արական սեռի ներկայացուցչի:

Հետազոտության արդյունքում ծխողների և չծխողների սերմնահեղուկի տարբերություն չի նկատվել: Ինչպես նշել է գիտնական Էնդրյու Պուվը` անիմաստ է փոխել ապրելակերպը, եթե զույգը ի վիճակի չէ երեխա ունենալ, ապա ավելի լավ է դիմի բժիշկների օգնությանը:

Վաղ արթնացողներն ավելի առողջ մարդիկ են

Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ վաղ առավոտյան արթնացող մարդիկ ավելի առողջ են, քան նրանք, ովքեր նախընտրոմ են «գիշերային» կյանքը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

Գիտնականները նշում են, որ վաղ առավոտյան արթնացած մարդիկ ավելի սթափ են, առույգ և ամենակարևորը` ուրախ, մինչդեռ, մինչև կեսօր քնել նախընտրողների մոտ հաճախ հոգնածություն ու տրամադրության անկում է նկատվում:

Գիտնական Ռենե Բիսի խոսքերով` հատազոտությունը ցույց է տվել, որ վաղ առավոտյան արթնացողները, անկախ նրանց տարիքից և սեռից շատ ավելի քիչ են առողջական խնդիրներ ունենում:

«Նա ով նախընտրում է արթնանալ 11-ից հետո, անհամեմատ «ծանր» օր է ունենում, քան նա ով արթնանում է առավոտյան 7-ին և աշխատում 9-ից 5-ը»,- ասել է Բիսը:

Արևահարման սփրեյը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ

Հաճախ մարդիկ, որպես սոլյարիների այլընտրանք նախընտրում են արևահարման սփրեյներ օգտագործել: ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի գիտնական Լին Գոլդմանի հավաստմամբ` արևահարման հեղուկը մաշկին քսելուց անմիջապես հետո հասնում է թոքերին, ինչից հետո ներթափանցելով արյան մաջ քայքայում է ԴՆԹ-ն, ինչն էլ կարող է քաղցկեղի հանգեցնել, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:

Արևահարման սփրեյները կարող են նաև ասթմայի առաջացման պատճառ դառնալ: «ԴՆԹ-ի փոփոխությունը մարմնի բջիջներում մուտացիայի առաջացման վտանգ է կրում»,- ասել է Գոլդմանը: